News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում երկար փնտրել եւ սադրիչ է գտել, այն էլ ուկրաինուհու։

Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե իրենք սադրիչի են գտել՝ ուկրաինացի աղջկա, եւ նրան հորդորել են լքել տարածքը։ Լրագրողի հարցին, թե ինչպես են իմացել, որ նա սադրիչ է, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Մենք դրա համար ենք գումար ստանում»։

Փոխոստիկանապետը այժմ դժգոհում է բողոքի ակցիայի նախաձեռնողներից, նշում, թե նախորդ օրերին լավ համագործակցում էին, բայց այժմ ակցիայի մանսակիցները սրման են գնում, մարդիկ են հայտնվել, որոնք ագրեսիվ բաներ են անում։ «Ոստիկանությունը ունի հստակ գործառույթներ։ Մենք առայժմ համագործակցում ենք, հորդորում, որ հարգեն մեզ։ Բոլոր պայմանավորվածությունները մենք պահում ենք, բայց հանրահավաքի մասնակիցները մեծ մասը չեն պահում»,- ասել է Պողոսյանը։

Նա հայտնել է, թե իրենց կարող են ցանկացած պահի գործողություներ կատարել։ «Ցանկացած պահին կարող ենք կատարել, ուժ եւ հնարավորություններ ունենք։ Նորից եմ կրկնում, երեխեք, էնտեղ սադրիչներ կան»,- ասաց նա, իսկ հարցին, թե ինչու բերման չեն ենթարկում այդ սադրիչներին, եթե տեղեկություններ ունեն, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Այս զանգվածի մեջ սադրիչներ բերման ենթարկելը նոր սադրանք կծնի»։

Խոսելով նախորդ օրը իրենց կիրառած բռնի գործողությունների մասին, նա նշել է, թե ծառայողական քննություն է ընթանում, քրգործ էլ է հարուցվել դեպքերի կապակցությամբ։

«Քանի խաղաղ է ցույցը, ոստիկանությունը ուժ չի կիրառի»,- համենայն դեպս ասաց փոխոստիկանապետը։

Լրագրողները նաեւ հիշեցրել են եվրոպական կառույցների եւ դեսպանատների խիստ քննադատությունները ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժ կիրառելու մասին, ի պատասխան Հունան Պողոսյանը վրդովվեց եւ ասաց. «Ես չեմ կարող լուրջ վերաբերվել մի կարծիքի, որը վայրկյաններ հետո է հնչել։ Մեր թերությունները առաջին հերթին մեզ են տեսանելի»։

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան, ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ