News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Բոսթոն քաղաքում պաշտոնապես հրապարակվել է ահաբեկիչ Ջոհար Ցարնաեւի մահապատժի դատավճիռը։ Դատարանում վճիռը կարդացել է դաշնային դատավոր Ջորջ Օ՛Թուլը։

«Ամեն անգամ, երբ մարդիկ հիշատակեն ձեր անունը, նրանք հիշելու են այն չարությունը, որ դուք արել եք։ Նրանք հիշելու են, որ դուք կանխամտածված սպանել եւ խեղանդամել եք անմեղ մարդկանց։ Ես ձեզ դատապարտում եմ մահվան»,- ասել է դատավորը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ լսումներին ելույթ էին ունեցել 30 տուժածներ, որոնք պատմել են, թե ինչպես է դեպի վատը փոխվել իրենց կյանքը երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Տուժածների մեծ մասը ասել է, թե Ցարնաեւը արժանի է ամենադաժան պատժի։

Ցարնաեւն ինքն էլ ներողություն է խնդրել տուժածներից, զոհերի հարազատներից։ Նախկինում Ցարնաեւը երբեւէ դատարանում չի խոսել։

Նշենք, որ լսումների ժամանակ ոստիկանները դատարանի մոտ անհայտ անձի են բռնել, որը կասկածելի է թվացել։ Նրա մեքենայում կտրող գործիք են գտել, այլ մանրամասներ հայտնի չեն։

Բոսթոնի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2013թ. ապրիլի 15-ին։ Երեք մարդ զոհվել էր մարաթոնի ժամանակ, 260-ը վիրավորվել էին․ Ահաբեկչության հեղինակներից մեկը՝ Թամերլան Ցարնաեւը սպանվել էր, իսկ Ջոհար Ցարնաեւին բռնել էին։ 

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ