Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 02.08-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արարատի կոնյակի գործարանի հարեւանությամբ էլ. սյունը ընկել է ճանապարհի երթեւեկելի հատվածի վրա եւ խոչընդոտում է երթեւեկությանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ճանապարհի երթեւեկելի հատվածից հեռացրել են էլեկտրական սյունը: