News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

 

Հայաստանի Ոստիկանությունը ուժ է կիրառել հունիսի 23-ի մեծ մասամբ խաղաղ ցույցը ցրելու համար, ինչը մտահոգություն է առաջ բերում մարդու իրավունքների հնարավոր ոտնահարումների կապակցությամբ։

Այս մասին ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

Կազմակերպությունը կոչ է անում իշխանություններին անհապաղ հետաքննություն սկսել պարզելու համար, թե օրինական է եղել արդյոք ուժի կիրառումը, եւ պատասխանատվության կոչել նրանց, ովքեր չափից դուրս մեծ ուժ են կիրառել։ Իշխանությունները նաեւ պետք է հետաքննեն լրագրողների դեմ բռնության դեպքերն ու նրանց սարքավորումները կոտրելու հանգամանքը, ինչպես նաեւ ցույցը լուսաբանող լրագրողներին բերման ենթարկելը։

«Անգամ եթե բողոքի ակցիան արտոնված չէր, ոչինչ չի արդարացնում մեծ մասամբ խաղաղ ցուցարարների եւ լրագրողների վրա կատարած հարձակումները»,- հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով կազմակերպության փորձագետ Գեորգի Գոգիան։

Նրա խոսքով՝ բողոքի ցույցի վերսկսվելը  ՀՀ իշխանություններին շանս է տալիս հարգանք ցուցաբերել խաղաղ հավաքների նկատմամբ եւ զերծ մնալ ցուցարարների դեմ բռնություն կիրառելուց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Ամենաշատ