News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկը Հայաստանին կօգնի կոմունալ ծառայությունների սակագների փոփոխության հետեւանքով աղքատության մակարդակի կանխատեսման մոդել ստեղծել: Այս մասին հունիսի 25-ին կառավարությունում կայացած ճեպազրույցում լրագրողներին ասաց Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով առաջին անհրաժեշտության ապրանքների գների հնարավոր շղթայական բարձրացման մասին NEWS.am-ի թղթակցի հարցին:

«Խնդիր ենք դրել այնպիսի մեթոդ մշակել, որպեսզի մեկուկես տարի չսպասենք տնային տնտեսությունների հետազոտությունների արդյունքներին, այլ նախապես գնահատենք»,- պարզաբանեց նախարարը:

Նրա խոսքով, սակայն, եթե խոսենք էլեկտրաէներգիայի թանկացման մասին, ապա Կառավարության արձագանքը կարելի է ժամանակային եւ սոցիալական ուղղվածության կոչել: Ասատրյանը հիշեցրեց, որ անապահով ընտանիքների բյուջեի վրա էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը գնահատվում է 1.400 դրամ, իսկ նպաստները կբարձրանան 2.000 դրամով:

Նշենք, որ չնայած բազմաթիվ բողոքներին՝ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին հաստատեց էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու որոշումը՝ այն հասցնելով 48.78 դրամի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ