Մի քանի օր առաջ անհետացած ադրբեջանցի զինվորների մարմինները հայտնաբերվել են հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում։
Ինչպես գրում է haqqin.az-ը, Մուսա Մուսաեւ Սաբիրօղլուի եւ Թուրալ Յոլչուեւ Սահիբօղլուի մարմինները հայտնաբերվել են Ղազախի շրջանի ականապատ տարածքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2 կրտսեր սերժանտները մոլորվել են լեռնանտառային գոտում։