News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը ողջունում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, ըստ որի ՀՀ կառավարությունը հավատարիմ է «ժողովրդավարության, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության» սկզբունքներին եւ կոչ է անում ցուցարարներին եւ իշխանություններին ձեռնպահ մնալ բռնություններից: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, հայտարարել է գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավին Շամդասանին:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Մենք մտահոգված ենք Երեւանում հունիսի 23-ին բողոքի ցույցերի ժամանակ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանների կողմից ցուցարարների՝ այդ թվում եւ լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու մասին ստացվող հավաստի հաղորդագրություններով։ Կոչ ենք անում իշխանություններին շտապ եւ մանրազնին հետաքննել այս դեպքերը։ Քանի դեռ երկրում շարունակվում են բողոքի ցույցերը, ՀՀ կառավարությունը պետք է երաշխավորի ոստիկանների կողմից ցույցերի վերահսկման գործողությունների խիստ  համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային նորմերին եւ չափանիշներին՝ ներառյալ Իրավապահ մարմինների վերաբերյալ ՄԱԿ-ի վարքականոնը եւ Իրավապահ մարմինների կողմից ուժի եւ հրազենի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական սկզբունքները։

Մենք ողջունում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որն արտահայտում է «Հայաստանում ժողովրդավարության, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին» կառավարության ստանձնած հանձնառությունը։ Մենք հորդորում ենք կառավարությանը բողոքի ցույցերի նկատմամբ իրականացվող գործողություններում հարազատ մնալ այս հանձնառությանը, ինչպես նաեւ կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ եւ զերծ մնալ բռնությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ