News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները գնահատել են 100 ուսանողի ուժը: Հետազոտության մասնակիցներին չեն ասել հստակ արդյունքը, սակայն տեղեկացրել են, այն միջին է եղել, թե՞ միջինից բարձր: Այնուհետեւ երիտասարդներին մի քանի հարց են ուղղել, օրինակ՝ հասակի կամ սեռական զուգընկերուհիների թվի մասին: Այս մասին գրում է MedDaily-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:

Ուսումնասիրությունը ցույց է տվել. այն կամավորները, որոնց առնականությունը վտանգի տակ է եղել թեստի ոչ այնքան լավ արդյունքների պատճառով, հաճախ շուրջ 2 սմ-ով չափազանցրել են իրենց հասակը: Նրանց նաեւ ավելի հաճախ են պարծեցել սեռական զուգընկերուհիների թվի հարցում՝ ի տարբերություն այն տղամարդկանց, որոնք հարկ չեն համարել ապացուցել իրենց առնականությունը:

Նույնիսկ այդպիսի մասնակիցների ընտրությունը կարծրատիպային է դարձել: Այսպես. նրանք նախընտրել են խոշոր ամենագնացները, այլ ոչ թե ավելի փոքր չափսեր ունեցող, բայց հարմար մեքենաները: Այդպիսով հետազոտության մասնակիցները փորձել են փոխհատուցել «առնականության պակասը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ