Nissan ընկերությունը ներկայացրել է Juke-R քրոսովերի նորացված «լիցքավորվող» տարբերակը: Նորույթը ներկայացվել է բրիտանական Գուդվուդում անցկացվող արագության փառատոնին:
Մեքենան 600 ուժանոց 3.8 լիտրանոց V6 թուին-տուրբո շարժիչ ունի՝ GT-R Nism սուպերքարից, որը ներկայացվել է 2013 թվականին: Սուպերքրոսովերի դինամիկ բնութագրերը չեն նշվում, սակայն սպասվում է, որ այն նախորդից զգալիորեն ավելի արագ է լինելու:
Ըստ Motor-ի, 492 ուժանոց շարժիչ ունեցող մեքենայի նախորդ տարբերակը կարող էր 100 կմ-ը զարգացնել 3.7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում էր 257 կմ/ժ: