News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Toyota Motor եւ Nissan Motor ճապոնական ավտոընկերությունները ողջ աշխարհում հետ են կանչում ավելի քան 3 մլն ավտոմեքենա անվտանգության բարձիկների անսարքության պատճառով, հայտնում է GMA News-ը։

Toyota-ն հետ է կանչում 24 տարբեր մոդելի 2,86 մլն մեքենա, որոնցից 1.7 մլն-ը Եվրոպայից, 360 հազարը Ճապոնիայից եւ 190 հազարը Չինաստանից, հայտնում է Gazeta-ն։ Մեքենաներն արտադրվել են 2003-2008թթ.։

Nissan-ը հետ է կանչում 198  հազար Navara եւ Teana սեդան մեքենաներ, որոնք արտադրվել են 2007-2008թթ.։

Նշենք, որ անվտանգության բարձիկներն արտադրվել են Takata ընկերության կողմից, որը սկանդալի կենտրոնում է հայտնվել իր արտադրության բարձիկների պատճառով բազմաթիվ մեքենաներ հետ կանչելու հետեւանքով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ