News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը սկսել է Հայաստանի կապիտալի շուկայի նոր սխեմայի քննարկումը։ Այս մասին հունիսի 26-ին՝ «Արարատբանկ» ԲԲԸ ամենամյա հաշվետվության ներկայացման ժամանակ, Երեւանում հայտարարեց ՎԶԵԲ-ի Երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը։

Բանակցությունների մեջ ներգրավված են «Արարատբանկն» ու մի քանի այլ բանկեր, հավելեց նա։

Մոտ ժամանակներս ՎԶԵԲ-ը պատրաստվում է սկսել Հայաստանում իր վարկային գործիքներից մեկի MCFF-ի (Medium-Sized Loan Co-Financing Facility) զարգացումը, որով նախատեսվում է ռիսկերի կիսման միջոցով համաֆինանսավորել միջին մեծության նախագծերը։ ՎԶԵԲ-ը պոտենցիալ գործընկերներից մեկն է համարում «Արարատբանկը»։

Դեւիսի խոսքով՝ «Արարատբանկը» Հայաստանում առեւտրային ֆինանսավորման շուկայի ամենաակտիվ մասնակիցներից մեկն է։ 2014թ. բանկը ճանաչվել էր Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկը։

Դեւիսը հիշեցրել է, որ ՎԶԵԲ-ի եւ «Արարատբանկի» գործընկերությունը սկսվել է 2007թ. ՓՄՁ վարկային գծի զարգացումից։ Իսկ 2008թ. ՎԶԵԲ-ը ձեռք էր բերել բանկի կապիտալի 25 տոկոս + 1 բաժնեմասը։

 

 
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ