News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին վիճաբանության մեջ է մտել Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության ղեկավար Դենիս Անտոնյուկի հետ: Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի, պաշտոնյաների միջեւ կոնֆլիկտը տեղի է ունեցել Պետավիացիայի հանձնաժողովի նիստի ժամանակ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Սահակաշվիլին Անտոնյուկին մեղադրել է կոռուպցիայի մեջ: «Դուք աշխատավարձերը ստանում եք կոնկրետ մարդկանցից: Որքա՞ն է Ձեր աշխատավարձը»,- հետաքրքրվել է նահանգապետ Սահակաշվիլին: Ի պատասխան՝ Անտոնյուկը նրան առաջարկել է «դադարեցնել շաղատրանքը»:

«Ես մի մարդու մոտից եմ, որը հենց նոր իր պետական ծառայությունը վաճառեց օլիգարխիկ շահերին: Մեղադրանքներ չեմ հանդուրժի, որ ես շաղակրատում եմ»,- ճչացել է Սահակաշվիլին:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ