News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցից  զոհված զինածառայողը՝  28-ամյա Արման Եփրեմյանը, Սյունիքի մարզի Սիսիանի Անգեղակոթ գյուղից: NEWS.am-ի տեղեկություններով՝  նա զինված ուժերում է 2014թ: Զինծառայողը վնասվածքը ստացել է կրծքավանդակի հատվածում, մահացել է տեղում:

Անգեղակոթի գյուղապետ Արմեն Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Արման Եփրեմյանը ամուսնացած էր, ունի 2 որդի, մեկը՝ 2 տարեկան, մյուսը՝ 9 ամսական: «Ծնողների հետ էր ապրում, խեղճ գյուղացի էին, վատ պայմաններում էին ապրում: Մինչեւ Զինված ուժերը մտնելը, գյուղատնտեսությամբ էր զբաղվում»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ԶՈւ-երը ամեն ինչ արեցին սահմանում իրավիճակի կայունության համար, սակայն ադրբեջանական կողմը կրկին սադրում է սահմանի լարվածությունը: Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, թե հունիսի 26-ին,  ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջեւանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաեւ մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաեւ ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ:

ՀՀ ՊՆ-ը ցավակցում է զոհված հայորդու հարազատներին ու ծառակիցներին եւ նշում, որ հակառակորդի ոտնձգությունները անպատասխան չեն մնա: Հատկանշական է որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել, նշել է Հովհաննիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ