News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Արդեն ավանդույթի համաձայն, քիչ առաջ Բաղրամյան պողոտա է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Ջրցան մեքենաները դեռ կմնան պողոտայում, որ գեղեցիկ նայվեն: Չեմ կարծում, թե որեւէ խնդիր կա»:

Նա դիմեց ցուցարարներին՝ նշելով. «Տղերք, նայեք, կողքից խմած մարդիկ չլինեն, կպատժեմ ցանկացած խմածին: Դրանց մոլորված հորթի հայացքներն ինքներդ եք տեսնում: Մի հանդուրժեք: Էս երեխու կողքին հարբած, մոլորված հորթի հայացքով մարդ չտեսնեմ: Դուք դրա համար մարդկային պատասխանատվություւն եք կրում, շնորհքի մեջ եղեք»:

Տարեց ցուցարարներից մեկը հարց ուղղեց ոստիկանապետին, թե ինչու պետք է հասներ այս աստիճանին, ինչին վերջինս արձագանքեց. «Հենց պատասխանը գտնեմ, քո հետ կկիսվեմ»:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված երեկ երեկոյան ոստիկանական ուժերի կուտակումը Բաղրամյան պողոտայում, եւ իր բարկությունը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Հիմնական պատճառը Մաշտոցի պողոտան փակելն էր, զենքով ցուցարաների մեջ լինելն էր, խմած մարդկանց ներկայությունն է, դատարկ, տեղ-տեղ ագրեսիայի դրսեւորումն էր, որը չէր կարելի հանդուրժել: Եթե մենք անում ենք ակցիա, մարդիկ իրենց սոցիալական պահանջն են ներկայացնում, դրա ընկալումը պիտի լինի: Մենք ենք պաշտպանում քաղաքացուն: Երբ քաղաքացին օրենք է խախտում, նա վերածվում է չքաղաքացու»:

Նա հայտարարեց, որ ոստիկանությունը փիլիսոփայորեն է մոտենում այս ամենին: «Մարդիկ խնդիր են բարձրացնում, բայց երբ դրա տակ խաժամուժ է մտնում, զինված մարդ է մտնում, Դուք հասկանում եք, թե ինչ է նշանակում, որ մի արկածախնդիր, մի կրակոց, մի քար ընկնի ոստիկանի գլխին: Այդ ժամանակ աշխատում է մեխանիզմը:

Ես այն մասնագիտության տեր մարդն եմ, որ պատրաստ եմ ամեն ինչի, բայց պատրա՞ստ է քաղաքացին»:

Հարցին, թե որքան ժամանակ ոստիկանությունը փիլիսոփայորեն կմոտենա այս հարցին, Գասպարյանը պատասխանեց. «Ես կողմնակից եմ նրան, որ բոլոր լուծումները գտնվեն քաղաքակիրթ ձեւով եւ ոստիկանության հերթը չհասնի: Սա ցանկացած ոստիկանի երազանքն է»:

Դիտարկմանը, որ դուք այս խնդիրը քննարկում եք Սերժ Սարգսյանի հետ, նա արձագանքեց. «Իհարկե, քննարկում եմ: Մեր մոտեցումները որոշակի հիմքեր են ունենում, չէ՞»:

Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանության մեջ սադրիչներ չկան: «Ոստիկան սադրիչ հասկացություն չի կարող լինել: Եթե քաղաքացիական հագուստով ոստիկանը խախտում է արել, տեսեք քանի կամերա կա, ես կգտնեմ նրան», ասաց Վլադիմիր Գասպարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ