Իրաքի ռազմաօդային ուժերը երկրի Անբար նահանգում հարվածել են «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին, որի հետեւանքով ոչնչացվել է 26 գրոհային:
Ինչպես հունիսի 27-ին հաղորդել է իրանական Fars գործակալությունը, այդ մասին հայտնել է տարածաշրջանի ազատագրման գործողությունները համակարգող հրամանատար Նասեր ալ Գանամը:
Անբար նահանգը ներկայումս Իրաքի զորքերի եւ ԻՊ-ի գրոհայինների միջեւ ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմն է: