News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շվեյցարացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ շիմպանզեն մարդկանց պես բարոյական սկզբունքներ ունի եւ կարող է տարբերել լավ արարքը վատից, նույնիսկ եթե դա իրեն չի վերաբերում։ Հետազոտության արդյունքները հրապարակել է Human Nature պարբերականը։

Շվեյցարիայի երկու տարբեր կենդանաբանական այգիներում կենսաբանների խումբը շիպանզեների հետազոտություն է իրականացրել։ Նրանց ցույց են տվել տեսանյութ իրենց ազգակիցների կյանքի տարբեր դրվագներով։ Այն տեսանյութում, որտեղ շիմպանզեներն իրենց սովորական են պահում (իրար հետ խաղում են, միասին սնվում են եւ այլն) կենդանիները շատ հանգիստ են արձագանքել, իսկ այն տեսանյութերին, որտեղ շիմպանզեներն իրար հետ կռվում են, հետապնդում են ու սպանում իրենց երեխաներին, կենդանիների մոտ բուռն ագրեսիվ արձագանք է առաջացրել։ Նրանք սկսել են թափահարել ձեռքերը, բղավել եւ մարդու նման վրդովմունքի արտահայտություններ ցուցացրել, հաղորդում է VistaNews-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ