News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կուբայի շրջափակումն ԱՄՆ-ի քաղաքական սխալն էր: Այս մասին Հավանայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ամերիկյան ազդեցիկ սենատոր, Վերմոնտ նահանգից Պատրիկ Լիհին (դեմոկրատ): Նա գլխավորում է Կուբա ժամանած ամերիկյան օրենսդիրների երկկուսակցական պատվիրակությունը:

Սենատորի համոզմամբ, կարիբյան պետության հետ «կարելի է լուրջ հարաբերություններ ունենալ»: «Մեր միջեւ տարաձայնություններ դեռեւս կան, բայց, ընդհանուր առմամբ, կարգավորումը կհաղթանակի: Ամերիկացիների մեծամասնությունը Կուբայի հետ հարաբերությունների կարգավորում է ցանկանում, եւ ոչ այն պատճառով, որ մենք համաձայն ենք ամեն ինչի հետ, ինչ անում է Կուբան, այլ որովհետեւ այդպես ճիշտ է եւ պետք է այդպես անել»,- ասել է Պատրիկ Լիհին:

Նրա համոզմամբ, 50 տարվա էմբարգոն, Կուբայի հետ որպես թշնամու վերաբերվելու 50 տարիները ոչ մի արդյունք չտվեցին:

Ըստ ՏԱՍՍ-ի, անդրադառնալով հուլիսին երկու երկրների դեսպանությունների բացման հավանականությանը՝ սենատորը սահմանափակվել է ենթադրությամբ, որ դա «կարող է տեղի ունենալ շատ շուտով»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Կուբան դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին հայտարարեցին 2014 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանություն բացելու շուրջ բանակցություններ են ընթանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ