News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պուերտո Ռիկոն ի վիճակի չէ ամբողջովին մարել այս պահին արդեն 72 մլրդ դոլար կազմող պետական պարտքը։ Այս մասին New York Times-ին հայտարարել է կղզու նահանգապետ Ալեխանդրո Գարսիա Պադիլյան։

Ինչպես հայտնում է թերթը, ԱՄՆ-ի հետ ասոցացված այս կղզի-պետության նահանգապետն ու վարչակազմի անդամները մտադիր են իրենց վարկատուներից պայմանների մեղմացում խնդրել, ինչը կարող է նշանակել մինչեւ 5 տարի ժամկետով որոշ վճարումների երկարաձգում կամ ներկայիս վճարումների ամբողջական մարման ժամկետների էական երկարաձգում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նահանգապետը հեռուստաուղերձով դիմել էր իր երկրի  3.6 մլն քաղաքացիներին։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ