Լոռիում՝ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին, Խնձորուտ թաղամասից մոտ 50 մետր հեռավորության վրա, հունիսի 25-ին, «Էլիտար» տաքսի ծառայության վարորդը փորձել է սեքսուալ գործողություններ կատարել ուղեւորի նկատմամբ:
NEWS.am-ի տեղեկություններով՝ 31-ամյա կինը դիմել է իրավապահներին եւ հայտնել, որ վարորդը (կինը նշել է անունը) բռնություն գործադրելով փորձել է սեքսուալ գործողություններ կատարել իր նկատմամբ, սակայն իրեն հաջողվել է իջնել մեքենայից եւ հեռանալ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունը: