Աթենքի բորսան մեկ շաբաթով փակվում է՝ մինչեւ հուլիսի 6-ը: Նման որոշում է կայացրել Հունաստանի արժեթղթերի հանձնաժողովը:
Բորսայի փակման արդյունքում գործարքներ տեղի չեն ունենա նաեւ արժեթղթերի էլեկտրոնային երկրորդային շուկայում:
Կդադարեցվեն նաեւ տարբեր ֆոնդերի արժեթղթերի գնումը եւ հունական շուկայում արժեթղթերի հետ կապված միջնորդական գործարքները, հաղորդում է Gazeta-ն:
Ուրբաթ հունական Athex ինդեքսը փակվել է 792,52 կետի վրա: