News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը ցանկանում է արգելել տեսարժան վայրերի մոտ սելֆի անելը, գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով գերմանական մամուլը։ Թերթի տեղեկություններով՝ նոր օրենքի պատճառով զբոսաշրջիկները հնարավոր է ստիպված լինեն թույլտվություն խնդրել հուշարձանների մոտ նկարվելու համար։

Բրյուսելը պլանավորում է քննարկել փոփոխությունը, որը կպարտավորեցնի համապատասխան մարմնից թույլտվություն ստանալ սելֆիի համար։

Թերթը նշում է, որ խնդիրը ոչ թե նկարներն են, այլ դրանք սոցցանցերում հրապարակելը։ Հենց վերջինս կարող են ճանաչել հեղինակային իրավունքի խախտում։ Օրենքն ուղղված է կոմերցիոն լուսանկարչության դեմ, սակայն մտահոգություններ կան, որ կտուժեն նաեւ սովորական հանգստացողները, փոխանցում է Gazeta-ն։

Օրենքը խախտողներին սպառնում է տուգանք կամ ազատազրկում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ