News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի նկատմամբ անթաքույց ագրեսիայով, հետեւաբար, ուզում ենք, թե` ոչ, բայց Հայաստանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, որպեսզի թույլ չտա տարածաշրջանում ուժերի հարաբերակցության այնպիսի խախտում, որ Ադրբեջանը խախտի խաղաղությունն ու պատերազմ սանձազերծի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի  հայտարարությունը, թե Հայաստանը ռազմարդյունաբերական համալիրի զարգացման երկու ծրագիր է իրագործում, որոնք կավարտվեն մինչեւ 2015թ.:

«Այսպես, թե այնպես մենք պետք է մտածենք թե' հարձակման, թե' պաշտպանության մասին»,- ասել է Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե միջազգային հանրությունը չի դատապարտում եւ չի պատժում Ադրբեջանին իր ագրեսիայի համար, մենք ինքներս պետք է միջոցներ ձեռնարկենք ադրբեջանցիների մղումները հանդարտեցնելու համար: Նա լիովին իրատեսական համարեց նման ծրագրերի իրականացումը: «Հայաստանը ֆանտաստիկ պոտենցիալ ունի, հատկապես եթե դա վերաբերում է երիտասարդությանը: Պետք է միայն զարգացնել այն եւ ճիշտ հունի վրա դնել»,- նկատել է նա:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի պաշտպանական միջգերատեսչական հանձնաժողովի օգոստոսի 10-ին կայացած նիստում պաշտպանության նախարարը հայտնել է, որ այսօր ռազմարդյունաբերական համալիրի զարգացման 2 ծրագիր կա: Ըստ Օհանյանի՝ այժմ այդ ծրագրերը գտնվում են ֆինանսական արժեւորման փուլում: Հայաստանի գլխավոր շտաբը հստակեցնում է արդիականացման կամ ներկրման ենթակա ռազմական տեխնիկայի ցանկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից...
Այս պահին վստահությամբ կարելի է ասել, որ նրանք փոքրամասնություն են. Ավինյանը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել…
Շարժում կոչվածը մարել է մայիսի 9-ին, «տապանաքարը» դրված է. Տարոն Չախոյան
Մայիսի 9-ին հետևած բոլոր գործողությունները միտված են մարած շարժումը…
Կիրակի օրը Բագրատ Սրբազանը հանդես է գալու կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով. մեզ 100.000 մարդ է պետք. «Սրբազան պայքար»
Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորս միասին սկսենք հանրահավաքի...
Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ. Չալաբյան
Այսուհետև մեր պայքարը նաև նրանց ազատության համար է, ինչպես և բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգման...
Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. Արսեն Բաբայանը «թարմ օրինակ» է բերել
Ով տեղյակ չի՝ ասեմ. Այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական...
Ամենաշատ