News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արդեն   2-րդ տարին է, որ ահազանգում եմ այն մասին, որ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Խաչատրյանը զավթել է Բաբաջանյան 18/3 հասցեում իրեն  ամրագրված հողակտորին  հարեւան, նույն մակերեսով  հողակտորը: Այս մասին Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանին ուղղվածիր նամակում գրել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«Այս մասին ինքներդ վկայեցիք Երեւանի ավագանու  անցյալ տարվա նիստերից մեկի հարց ու պատասխանի ժամանակ: Ամեն երկուշաբթի գործակարգավարականի ժամանակ սպասում եմ, որ Հայկ Ասատրյանը  հողազավթումների մեջ կնշի այս հասցեն, բայց այդպես էլ չի ասվում , որը վկայում է  քաղաքին պատկանող հողերի  մութ գործարքների մասին: Ով գիտե, թե  նման քանի  հողազավթում կա Երեւանում եւ դրանով  որքան վնաս է պատճառվում Երեւանի բյուջեին:

Եթե իշխող հանրապետական կուսակցության Երեւանի ավագանու  անդամը եւ  քաղաքապետարանի համապատասխան մարմինների պաշտոնյաները Ձեր գիտությամբ նման անօրինական հողազավթում են  թույլ տալիս եւ Դուք չեք բռնում նրանց ձեռքը, նշանակում է Դուք էլ  եք հանցակից:

Այս մասին ես  հերթական անգամ  բարձրաձայնում եմ եւ պահանջում  Ձեզանից պատժել Գեւորգ Խաչատրյանին, նախկին տեսքի բերել  այդ զավթած հողը, բարեկարգել եւ վերադարձնել քաղաքին  ու  այն դնել օրինական աճուրդի»:

Տպել
Ամենաշատ