ՌԴ Պետդուման հուլիսի 1-ին կարող է վավերացնել Ղրղզստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության պայմանագիրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
«Ղրղզստանի անդամակցության վավերացման պայմանագրի հարցը դրված է հուլիսի 1-ի Պետդումայի լիագումար նիստի օրակարգում»,-մեջբերում է նրա խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։