News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչ Վյաչեսլավ Լուկինին ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, ՀՀ քաղաքացի Վյաչեսլավ Գենադիի Լուկինը, նպատակադրվելով ապօրինի հատել ՀՀ պահպանող պետական սահմանը եւ մուտք գործել Թուրքիայի Հանրապետության տարածք, 2015 թվականի ապրիլի 6-ին Երեւան քաղաքից ավտոբուսով մեկնել է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաք, այնուհետեւ, ուղեւորվելով հայ-թուրքական պետական սահման, ժամը 21:40-ի սահմաններում, հաղթահարելով ՀՀ պահպանվող պետական սահմանի ինժեներատեխնիկական արգելանքները, փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանող պետական սահմանը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հայտնաբերվել է սահմանապահ ծառայողների կողմից ՀՀ Արարատի մարզի, Շահումյան համայնքի վարչական տարածքում:

Մեղադրյալին սպառնում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով տուգանք կամ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում:

Քրեական գործը քննվելու է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ