News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հունգարիայում անցյալ հանգստյան օրերին ավելի քան 3 հազար ապօրինի փախստական է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Teraz  կայքը՝ վկայակոչելով Հունգարիայի ոստիկանությանը։

«Շաբաթ եւ կիրակի օրերին ոստիկանները ձերբակալել են 3287 ապօրինի փախստական։ Ներգաղթյալների հոսքը օր օրի աճում է։ Անցյալ հանգստյան օրերին ձերբակալվել էին 2 հազար ներգաղթյալ»,-ասված է հայտարարության մեջ։

Ներգաղթյալների ամենամեծ խումբը ձերբակալվել է անցյալ կիրակի Սերբիայի հետ սահմանին։ Այդ խմբում եղել է 659 մարդ, որոնց թվում՝ 77 երեխա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ