News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունիսի 29-ին, կազմել է 473.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.12 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 525.00 դրամ (նվազել է 4.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 742.66 դրամ (նվազել է 2.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.53 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 239.91 դրամ, ոսկին՝ 17,839.63 դրամ, պլատինը՝  16,354.07 դրամ:

Հունիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում  ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Մինչ այդ վերջին անգամ գործարք կնքվել էր հունիսի 26-ին.  կայացել էր 1 մլն 980 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 473.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել էր 473.5 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ