News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անդադար նվնվոցով եւ հոռետեսությամբ աշխարհում դեռ ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, եւ Հայաստանը բացառություն չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, Երեւանում Կառավարության կազմակերպած «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը»:

Նա իր ելույթում մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ, պատվարժան հյուրեր եւ համաժողովի մասնակիցներ,

Թույլ տվեք ողջունել ձեզ համաժողովի շրջանակում եւ հայտնել անկեղծ գոհունակությունս` երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ ձեր մասնագիտական եւ քաղաքացիական ներդրումն ունենալու պատրաստակամության համար: Այսօրվա միջոցառումն իրավամբ յուրահատուկ եմ համարում թե՛ մասնակիցների շրջանակով, թե՛ քննարկվելիք հարցերի ընդգրկումով, եւ որ առանձնահատուկ կարեւորում եմ, անշահախնդիր մասնակցության եւ կառուցողական երկխոսության պատրաստակամության տեսանկյունից:

Վերջին շրջանում կառավարության գործունեության եւ, ընդհանրապես, երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ նկատվում է երկու միտում՝

Առաջին. Հոռետեսություն, հուսահատություն, բացասական տրամադրությունների ստեղծում եւ տարածում:

Երկրորդ. Բոլոր խնդիրներն արտաքին տնտեսական կոնյուկտուրայի, նավթի գների եւ այլ, մեզանից չկախված հանգամանքների վրա բարդելու միտումը:

Ինձ համար երկու մոտեցումներն էլ հավասարաչափ անընդունելի են:

Անդադար նվնվոցով եւ հոռետեսությամբ աշխարհում դեռ ոչ մի տնտեսություն չի վերականգնվել, եւ Հայաստանը բացառություն չի կարող լինել: Այն մարդկանց հետ, որոնք աշխատասենյակներում, մամուլի էջերում եւ սրճարաններում առավոտից երեկո զբաղված են դրանով, ես եւ կառավարությունն իսկապես չենք կարող ճանապարհ անցնել եւ չունենք աշխատանքի ընդհանուր դաշտ:

Մյուս կողմից, ինձ համար անընդունելի է նաեւ բոլոր խնդիրներն ու պրոբլեմներն ուրիշների վրա բարդելու, մեր չարածը, մեր բացթողումները միջազգային միտումներով արդարացնելու գործելաոճը: Տարածաշրջանային զարգացումները, նավթի եւ հումքային ապրանքների միջազգային շուկայի անկայունությունը եւ բազմաթիվ այլ գործոններ օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոցներ:

Ես ուզում եմ բոլոր շահագրգիռ ու մտահոգ անձանց, ուժերին, մասնագիտական խմբերին հղել իմ ուղերձը՝ իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն: Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերի ու աշխատանքի:

Ես ամենայն լրջությամբ եւ հարգանքով եմ վերաբերվում ցանկացած, անգամ շատ սուր քննադատության, որը կլինի հիմնավորված ու փաստարկված: Ես պատրաստ եմ անձամբ հանդիպել նման քննադատության հեղինակներին, միասին կետ առ կետ քննարկելու ասվածը, եւ ինչու չէ՝ դրանց հիման վրա մեր ծրագրերում ուղղումներ եւ շտկումներ մտցնել:

Ինչպես ցույց տվեցին վերջին զարգացումները, խիստ կարեւոր է պետության քաղաքականության, պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը: Եվ ես չգիտեմ հանրային վստահության հասնելու առավել լավ մեթոդ, քան երկխոսությունն է: Առճակատումներով եւ առավելագույն պահանջներով, որքանով էլ ցանկալի լինի նպատակը, վստահության պաշար ձեռք չես բերի: Այստեղ հավաքված են մասնագետներ, որոնք քաջատեղյակ են երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից, համապատասխան ոլորտներում կայացած են իրենց փորձառությամբ եւ գիտելիքների պաշարով, գիտական եւ հասարակական հանրության շրջանում տիրապետում են վստահության լուրջ պաշարի:

Ես կողմնակից եմ մտածված ու հետեւողական աշխատանքի: Իրավիճակը շտկելու, տնտեսությունը զարգացնելու, առաջ գնալու ուրիշ ելք ուղղակի չեմ պատկերացնում: Նրանց, ովքեր կիսում են այս մոտեցումը եւ ունեն թեկուզ մեկ նախագծի վրա, մեկ ծրագրի սահմաններում, աշխատելու ցանկություն, անկախ քաղաքական հայացքներից, ես համարում եմ իմ համախոհները:

Համաժողովի օրակարգը բավական հագեցած է եւ համապարփակ: Այսօր մենք մտքերի ակտիվ փոխանակության հնարավորություն կունենանք տնտեսության հիմնական ոլորտների եւ ճյուղերի, տնտեսական աճի հիմնական շարժիչների մասով:

Հաճախ տնտեսական աճի ապահովման խնդրի լուծումը դուրս է գալիս ներքին կարողությունների տիրույթից կամ դրա տեմպերը չեն բավարարում զարգացման հավակնությունները լիարժեք իրացնելու համար, ինչը պարտադիր է դարձնում խնդրին նայել մի քանի տեսանկյուններից:

Այս նպատակով էլ մակրոտնտեսական տեսակետի հետ մեկտեղ այսօրվա համաժողովի օրակարգային թեմաներից է Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. ինովացիոն առաջընթացի ուղին փաստաթղթի նախագծի ներկայացումը: Համոզված եմ՝  տնտեսության արդիականացման հրամայականն ունի ժողովրդի բոլոր կարող ուժերին իր շուրջը միավորելու ներուժ: Մեր խնդիրն է փոխադարձ վստահության ձեւավորման ճանապարհով այդ ներուժը դարձնել անպարտելի ուժ` բարեկեցիկ եւ կայուն զարգացող երկիր կառուցելու անխախտ պատրաստակամությամբ:

Այժմ մենք հենց այդ ուղին ենք բռնել այս պահին հասարակությանն ամենաշատ հուզող էլեկտրաէներգիայի ոլորտում: Այստեղ խնդիրները շատ են, իսկ լուծումները՝ ոչ պարզունակ: Վերջին տարիների ընթացքում այս ոլորտն աստիճանաբար նահանջել է, եւ այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով պարտքեր, եւ նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետեւանքների:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ