News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պենտագոնը որոշել է հանել Բահրեյնին ռազմական օգնություն տրամադրելու սահմանափակումները, որը մտցվել էր 4 տարի առաջ, երբ այս երկրում «արաբական գարնան» բողոքի ակցիաներն սկսվեցին:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ընդգծել է, որ կառավարությունը նախկին պես կարծում է, որ Բահրեյնում իրավիճակը մարդու իրավունքների առումով  հեռու է իդեալական լինելուց, բայց խոստովանում է, որ վերջին ժամանակներս Մանաման առաջընթաց է արձանագրել այդ ոլորտում:

Human Rights Watch-ի իրավապաշտպանները ամերիկյան իշխանությունների այս որոշումը խիստ քննադատության են ենթարկել՝ հիշեցնելով, որ Բահրեյնի բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զանգվածային բողոքի ակցիաները Բահրեյնի սուննի կառավարության դեմ բռնկվել էին 2011-ի սկզբին: Անկարգությունների հետեւանքով զոհվել էին տասնյակ մարդիկ, հիմնականում շիաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ