News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադայի կառավարությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը՝ դրանում ընդգրկելով ՌԴ 3 քաղաքացիների եւ 14 իրավաբանական անձանց։ Այս մասին ասված է Կանադայի կառավարության կայքում, փոխանցում է ՌԲԿ-ն։

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Երիտասարդության եվրասիական միության ղեկավարներ Ալեքսանդր Դուգինը, Պավել Կանիշեւը եւ Անդրեյ Կովալենկոն։ Միությունը՝ որպես իրավաբանական անձ, նույնպես հայտնվել է պատժամիջոցների ցուցակում։ Այնտեղ են ընդգրկվել եւս 4 ռուսական խոշոր նավթագազային ընկերություն՝ «Գազպրոմը», «Գազպրոմ նեֆտը», «Սուրգուտնեֆտեգազը» եւ «Տրանսնեֆտը»։

Կանադայի վարչապետը այս որոշումը հիմնավորվել է Ռուսաստանի կողմից իրական խաղաղություն պահպանելու ցանկության բացակայությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի պահպանվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ