News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի խորհրդարանը երկրի նախագահական ընտրությունները նշանակել է 2015թ. հոկտեմբերի 11-ին։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի նիստում։ Որոշմանը կողմ է քվեարկել 120 պատգամավոր։

Համաձայն երկրի օրենսդրության՝ Բելառուսի նախագահական ընտրությունների օրը որոշում է Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատը դրանց մեկնարկից ոչ ուշ, քան 5 ամիս առաջ։ Ընտրությունները նշանակվում են կիրակի օրերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ