News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի խորքերում բնակվող կարմրագլուխ տիմելիաների մոտ գիտնականները հաղորդակցման ունակություններ են հայտնաբերել, որոնք նման են մարդկանց հաղորդակցմանը: Մասնագետների խոսքով՝ այս թռչունները որոշակի հնչյունները համադրում են կոնկրետ «ուղերձում»:

Թռչնաբանները հայտնաբերել են, որ այս թռչունները հստակ արձագանքում են իրենց ցեղակիցների ձայների աուդիոձայնագրություններին: Եթե դրանցում «թռչելու կոչ» է հնչում, ձայնագրությունը լսող թռչունը վեր է նայում, իսկ սնվելու կոչի ժամանակ ունկնդիր-թռչունը հայացք է նետում բնի ուղղությամբ:

Հետազոտողները հույս ունեն, որ տիմելիաների մասնակցությամբ փորձերն իրենց կօգնեն հասկանալ մարդկային խոսքի զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ