News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Քաղցր գազավորված ըմպելիքների չափազանց օգտագործման հետեւանքով ամեն տարի շուրջ 184 հազար մարդ է մահանում: Դա նաեւ միլիոնավոր մարդկանց մոտ առողջության եւ ավելորդ քաշի հետ կապված խնդիրների պատճառ է դառնում: Այս մասին բժիշկները տեղեկացրել են Circulation ամսագրում հրապարակված հոդվածում:

Ամերիկյան Թաֆթսի համալսարանի գիտնական Դարիուշ Մոզաֆարյանն նու նրա գործընկերները տարիներ շարունակ հետեւել են, թե տարբեր մթերքների օգտագործումն ինչպես է ազդում քաղցկեղի, շաքարախտի, սիրտ-անոթային եւ այլ հիվանդությունների նկատմամբ մարդկանց հակման վրա:

Ընդհանուր առմամբ, գիտնականների բազայում աշխարհի 50 երկրներից 611 հազար մարդու տվյալներ են եղել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, համադրելով գազավորված ըմպելիքների օգտագործումն ու այդ մարդկանց մահացության ցուցանիշը՝ Մոզաֆարյանի խումբը հայտնաբերել է, որ քաղցր գազավորբած ըմպելիքների չափից շատ օգտագործումն ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում է տարեկան շուրջ 180 հազար մարդու մահացության վրա:

Մեքսիկայում քաղցր ըմպելիքների կապը մահացության ցուցանիշի հետ 30% է կազմում: Նրանցից քիչ հետ են մնում ԱՄՆ-ի բնակիչները, նման իրավիճակ է, բայց՝ ոչ այդքան աղետալի, նաեւ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի յոթ այլ երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ