News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Հունաստանի կառավարությունից պահանջում է մեծացնել նավատերերից գանձվող հարկը եւ կրճատել հարկային արտոնությունները դեֆոլտի եւ եվրոգոտուց դուրս մնալու սպառնալիքի աճող վտանգի ֆոնին, հայտնում է Journal of Commerce-ը։

ԵՄ-ն, ԱՄՀ-ն եւ ԵԿԲ-ն Աթենքին կոչ են արել մեծացնել տոննաժի դիմաց նավերից գանձվող հարկը եւ աստիճանաբար նավերի սեփականատերերին զրկել հատուկ հարկային ռեժիմի արտոնություններից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ հույն նավատերերը վերահսկում են համաշխարհային նավատորմի մոտ 1/5-ը եւ ԵՄ նավատորմի կեսից ավելին։ Նրանք Հունաստանի ամենահարուստ քաղաքացիներն են, որոնք համաձայնվել էին տոննաժի լրացուցիչ հարկ մուծել, որը կազմում է տարեկան 420 մլն եվրո, սակայն հարկային ռեժիմի վերանայման ցանկացած փորձ նրանց կարող է ստիպել անցնել Եվրոպայի եւ Ասիայի այլ հատվածների իրավասության տակ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ