Facebook սոցիալական ցանցը հաջորդ ամիս գրասենյակ կբացի Աֆրիկայում՝ այդ մայրցամաքում իր ներկայությունն ընդլայնելու համար: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Գրասենյակը կգործի Յոհաննեսբուրգի արվարձանում եւ կզբաղվի Facebook-ի հասանելության բարձրացմամբ Նիգերիայի, Քենիայի եւ ընդլայնվող համացանցային շուկա ունեցող աֆրիկյան մի շարք այլ երկրների բնակիչների համար:
Ըստ Gazeta-ի, ներկայում Facebook-ի աֆրիկացի օգտատերերի թիվը գերազանցում է 120 մլն-ը: