News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խորհրդային հատուկ ծառայությունների գործակալների մասին տեղեկությունը 75 տարի շարունակ Լիտվայում կպահվի  «գաղտնի» մակագրության տակ։ Նման որոշում է կայացրել երկրի խորհրդարանը։

«Անհրաժեշտ է ապահովել այն մարդկանց անվտանգությունը, որոնք կամավոր խոստովանել են խորհրդային ՊԱԿ-ի հետ համագործակցելու փաստը»,- նշել են օրենսդրական նախաձեռնության հեղինակները, գրում է ՏԱՍՍ-ը։

Մինչ այս պահը նախկին գործակալների խոստովանական հայտարարությունների համար գործում էր «գաղտնիության» մակագրի ընդհանուր կարգ, որը նախատեսում էր այդ մասին չբարձրաձայնել 15 տարի, իսկ «Գերգաղտնի» մակագրության տակ պահվող փաստաթղթերը՝ 30 տարի, ինչը նշանակում է, որ Լիտվայում ապրող 1589 նախկին գործակալների անունները կարող էին հրապարակվել արդեն մոտ ժամանակներս, գրում է ՏԱՍՍ-ը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ