News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը կարող էր մրցանակ ստանալ մամուլի ազատությունը ճնշելու համար: Բաքվում տեղի ունեցող Եվրոպական խաղերի ընթացքում, երբ պետք էր համերաշխություն եւ ըմբռնում դրսեւորել, լրագրողները ստիպված էին պայքարելու ճնշումների դեմ: Գերմանիայում ապրող ադրբեջանցի լրագրող Էմին Միլլիին կառավարությունը նույնիսկ բացեիբաց սպառնաց, քանի որ նա անցած շաբաթների ընթացքում բազմիցս քննադատել էր Բաքվի քաղաքական իշխանությանը եւ Ադրբեջանում Եվրոպական խաղերի անցկացմանը: Այժմ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը զգուշացնում է նրան, որ «այլեւս այդքան վստահ չինի»: Միլլին կանգնած է Ադրբեջանի դեմ պայքարի հետեւում, պետությունն իրեն դա չի ների, նրա դեմ կպայքարեն՝ լինի դա Գերմանիայում, թե այլուր: Իր քննադատական արտահայտությունների համար Էմին Միլլին 2009թ. արդեն 16 ամսով ազատազրկման էր ենթարկվել: Այժմ նա բնակվում է Գերմանիայում:

«Լրագրողներն առանց սահմանների» (ԼԱՍ) կազմակերպությունն անհանգստացած է նման սպառնալիքներից: «Մենք անհանգստացած ենք, որ ադրբեջանական կառավարության անդամը սպառնում է Գերմանիայում բնակվող լրագրող Էմին Միլլիին»,- նշում է ԼԱՍ Բեռլինի ղեկավար Քրիստիան Միհրը: «Բաքվի իշխանությունները պետք է վերջապես հարգեն մարդու իրավունքները, ինչպես նաեւ իրենց երկրում ազատ արտահայտվելու եւ մամուլի ազատության իրավունքները: Եվրոպական խաղերի ավարտից հետո եւս մենք ուշադիր հետեւելու ենք երկրում տիրող իրավիճակին եւ շարունակելու պայքարը՝ ձերբակալված լրագրողներին ազատելու համար»:

Քննադատական ձայները խանգարում են

Խաղերից շաբաթներ առաջ Միլլին բազմաթիվ հարցազրույցների ընթացքում քննադատում էր Բաքվի իշխանություններին՝ երկրում տիրող մարդու իրավունքների ոտնահարումների, ինչպես նաեւ խաղերի համար մեծ ծախսերի պատճառով: Միայն հունիսի 12-ի բացման արարողությունը 85մլն եվրո արժեցավ: Եվրոպական խաղերը նմանվեցին Օլիմպիական խաղերին, թեեւ տարածաշրջանային առումով սահմանափակ էին: Եվրոպական խաղերն այս տարի առաջին անգամ են անցկացվում եւ ավարտվելու են կիրակի: Ադրբեջանի մոտ ծագեց սպորտային այս խոշոր իրադարձության գաղափարը, եւ նա իր վրա վերցրեց ժամանող թիմերի ծաքսերի մեծ մասը:

Քննադատությունները, ինչպիսին է Միլլիինը, խաթարում են այն պատկերը, որով Ադրբեջանը ցանկանում է ներկայանալ հասարակությանը: 2013թ. Միլլին նաեւ Բեռլինում հիմնեց ադրբեջանական «Meydan TV»-ն, որը համագործակցում էր բրիտանական «The Guardian» օրաթերթի հետ եւ քննադատաբար էր արտահայտվում խաղերի շուրջ: Երբ ադրբեջանական ավտոբուսը օլիմպիական ավանում վրաերթի ենթարկեց 15-ամյա ավստրիացի սինխրոն լողորդուհուն, «Meydan TV»-ն հրապարակեց այդ կադրերը: Վթարից հետո աղջկան ստիպված էին արհեստական կոմայի մեջ պահել:

Մի քանի օր անց հեռարձակողը բացահայտեց ադրբեջանական հեռարձակողի հարցազրույցի կեղծարարությունը: «Meydan TV»-ն բացահայտեց, որ «Lider TV»-ի հեռարձակողը ադրբեջանցուն ներկայացրել էր որպես բրիտանացի զբոսաշրջիկ, ով ոգեւորությամբ էր արտահայտվում Ադրբեջանի եւ խաղերի մասին: Բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ վերցրեցին եւ տարածեցին այս կեղծ զբոսաշրջիկի պատմությունը:

Դեռ խաղերը չսկսած՝ ադրբեջանական իշխանությունները հանդես եկան բռնաճնշումների հզոր ալիքով գրեթե բոլոր անկախ լրագրողների եւ ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ: Այսպես, 2014թ. դեկտեմբերի 5-ին ձերբակալվեց հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան, ով հայտնի էր իշխանության բարձր շրջանակներում իր հետազոտությունների համար: Քննադատող լրատվամիջոցների մեծ մասը լռեցվեցին: Երկրի կարեւորագույն ընդդիմադիր թերթը՝ «Azadliq»-ը պետական ճնշումների պատճառով իր ծախսերն այլեւս չկարողացավ եւ, ամենայն հավանականությամբ, կդադարեցնի իր աշխատանքները: Առվազն ութ լրագրողներ եւ չորս բլոգերներ հայտվեցին ճաղերի հետեւում այդ ավտորիտար կառավարվող երկրում:

Իշխանությունները զգուշացնում էին նաեւ խաղերին մեկնող լրագրողներին. 2015թ. ապրիլին Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ արտասահմանյան լրագրողները, ովքեր կզեկուցեն Ադրբեջանի «շահերի դեմ» կամ «խեղաթյուրված տեղեկատվություն» կտարածեն, անմիջապես կզրկվեն հավատարմագրումից: Նպատակը մեկն էր. հնարավորինս քիչ քննադատություն թույլատրել: Երկու արտասահմանյան սպորտային լրագրողներ մերժվեցին ռեպորտաժ պատրաստելու մեջ: Ինչպես «ARD»-ի սպորտային լրագրող Ֆլորիան Բաուերը, այնպես էլ բրիտանական «The Guardian» թերթի սպորտային գլխավոր խմբագիր Օուեն Գիբսոնը, ովքեր ցանկանում էին հավատարմագրում ստանալ, մերժվեցին:

Գերմանիայի Բունդեսթագը Եվրոպական խաղերի բացման օրը հրապարակեց զեկույց Ադրբեջանում մարդու իրվաունքների դրության մասին, որի համաձայն, պարբերաբար ոտնահարվում են ազատ արտահայտվելու, ԶԼՄ-ների, կրոնական, հավաքների անցկացման, միությունների ստեղծման ազատությունները: Խորհրդարանականները կոչ էին անում Դաշնային կառավարությանը հանդես գալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման կողմ եւ Բաքվի իշխանություններից պահանջել արտասահմանյան լրագրողներին եւ ինտերնետի ակտիվիստներին թույլ տալ օգտվելու մամուլի ազատությունից: Ինչպես նշում է «Լրագրողներն առանց սահմանների»-ն, մամուլի ազատության ցուցակում Ադրբեջանը 180 երկրների շարքում 162-րդն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ