News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սիմոն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից սպանություն կատարելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո պարզել է, որ քննիչը կազմել է վկային կասկածյալի իրավունքները պարզաբանելու մասին արձանագրություն, սակայն վերջինս իրեն կասկածյալի իրավունքները չի պարզաբանել, նման արձանագրություն չի ներկայացրել, եւ ինքը նման արձանագրության տակ չի ստորագրել:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի այդ, իրեն որպես վկա հարցաքննելու ընթացքում քննիչին հայտնել է փաստաբանի մասնակցությամբ հարցաքննվելու ցանկության մասին, սակայն երբ սկսվել է հարցաքննությունը, քննիչն ու քննչական բաժնի մեկ այլ աշխատակից դադարեցրել են տեսաձայնագրառումը եւ իրեն համոզել են հրաժարվել փաստաբանի մասնակցությամբ հարցաքննվելուց:

Սիմոն Մ.-ի հաղորդման հիման վրա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ