News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիլիկոնյան հովտում արդեն կարելի է «վարձով» կատվի ձագ վերցնել: Այս մասին գրում է The Huffington Post-ը: Այդպիսի ծառայություն է առաջարկում կենդանիների տեղական ապաստանը:

ԱՄՆ-ի ապաստաններն ու փրկարարական խմբերն արդեն հույսը դնում են կամավորների օգնության վրա, որոնք ժամանակավորապես կստանձնեն կենդանիների հոգսը: Դա անհրաժեշտ է, որպեսզի կենդանիները կարողանան, օրինակ, շփվել կամ սեր ստանան:

Ըստ Gazeta-ի, Humane Society Silicon Valley-ի մամուլի քարտուղար Ֆիննեգան Դաուլինգն ասել է, որ կատուների «վարձույթը» Սան Ֆրանցիսկոյում այդպիսի միակ հասանելի ծառայությունն է, քանի որ անվճար է:

«Մենք սնունդ, անասնաբույժի ծառայություններ եւ կատուներ ենք տրամադրում: Դուք պարզապես նրանց կանոնավոր կերպով բերում եք ստուգման»,- ասել է Դաուլինգը:

Բացի այդ, եթե կենդանիների ժամանակավոր տերերին կատվի ձագերը դուր գան, կարող են իրենց մոտ պահել ընդմիշտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ