News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 239-ամյակը: Դեսպան Ռիչարդ Միլսը եւ միջոցառման պատվավոր հյուր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գովեստով արտահայտվեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերության մասին՝ շեշտելով պատմական, մշակութային ու ընտանեկան կապերը, որ միավորում  են երկու երկրներին:

Իր խոսքում դեսպան Միլսը նշեց.  «1776թ. հուլիսի 4-ին մի խումբ հայրենասերներ հայտարարեցին, որ ամերիկացիներն այսուհետ պետք է ապրեն առանց բռնակալության, ունենան մտածելու ու իքնարտահայտվելու ազատություն եւ իրենք որոշեն, թե ինչպես են կառուցում իրենց կյանքը: Այժմ, 239 տարի անց, ունենք ժամանակի փորձությանը դիմացած ժողովրդավարություն, որ այնժամ անհավանական էր թվում, ու ունենք հիշյալ ազատությունները, որոնք մենք՝ ամերիկացիներս ու նաեւ ողջ աշխարհը, այդքան արժեւորում են»: Ապա` անդրադառնալով Երեւանյան լճի հարեւանությամբ  գտնվող դեսպանատան համալիրի 10-ամյակին՝ դեսպանը Միլսը մեծարեց դեսպանությունում ամենաերկար աշխատած 10-ը հայ աշխատակիցներին՝ նշելով, որ դեսպանությունն իրապես ուժեղ է ոչ թե շաղախի ու քարերի ամրության, այլ այն մարդկանցով շնորհիվ, ովքեր ամեն օր մեծ նվիրումով իրենց ներդրումն են ունենում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բարեկամության ամրապնդման գործում:

Միջոցառման ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ «Հոլիվուդ նոն-ստոպ» ծրագրով՝ հնչեցնելով տարբեր շրջանի հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը: Այս հոյակապ համերգով նաեւ պաշտոնապես մեկնարկեց  մշակութային, հակապես ամերիկյան մշակույթին վերաբերող միջոցառումների մի շարք, որը դեսպանությունը կիրականացնի հուլիս ամսվա ընթացքում: Մանրամասների համար հետեւեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/usdos.armenia կամ թվիթերում՝  https://twitter.com/usembarmenia:

Անկախություն տոնը, որն ամերիկացիները համարում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրը, նշվում է հուլիս 4-ին՝ նշանավորելով Անկախության հռչակագրի ընդունումը 1776թ. հուլիսի 4-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ