News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոխումբը չի համաձայնել շարունակել Հունաստանին օգնության ծրագիրը: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Ստուբբը:

«Հունաստանին օգնության ծրագրի երկարաձգումն անհնար է»,- հայտարարել է պաշտոնյան:

Տեղական ժամանակով կեսգիշերին ավարտվում է մինչեւ հունիսի 30-ը երկարացված Հունաստանին տրամադրվող միջազգային ֆինանսական օգնության երկրորդ ծրագիրը, որի շրջանակում Աթենքը շուրջ 7.2 մլրդ եվրո պակաս է ստացել: Քանի որ ծրագրի գործողության ժամկետը չի երկարացվում, Հունաստանի համար դրանք կորցրած ֆինանսական միջոցներ են դառնում:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, երկիրը դեֆոլտից հետ պահելու եւ եվրոյի գոտում պահելու համար հարկ կլինի երկրին օգնություն տրամադրելու այլ ձեւաչափ մշակել, եթե, իհարկե, հանրաքվեի ժամանակ ժողովուրդը սատարի վարկատուների հետ հարաբերությունները շարունակելու առաջարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ