News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ գաղտնի ծառայություններն իրեն թույլ չեն տվել բնակիչների հետ միասին տոնել նույնասեռ ամուսնությունների օրինականացումը, գրում է The Washington Post-ը։

«Ես հնարավորություն չեմ ունեցել մեկնաբանել, թե ինչպիսի տեսք ուներ Սպիտակ տունը ծիածանի գույների մեջ։ Տեսնել հավաքված մարդկանց, որոնք լիաթոք շնչում են եւ զգում են, որ իրենց ընդունում են, եւ որ իրենք սիրելու իրավունք ունեն։ Դա հիանալի կլիներ։ Միակ բանը, որ վատ էր, դա այն է, որ եթե ես դուրս գայի, գաղտնի ծառայությունը պետք է հեռացներ կուտակված մարդկանց»,-ասել է Օբաման, փոխանցում է  Gazeta-ն։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ Գերագույն դատարանը օրինական էր ճանաչել նույնասեռ ամուսնությունները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ