News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անցնող Անզոր Գուբաշեւը խոստովանական ցուցմունքներ տալու ընթացքում հայտարարել է, որ սպանել է քաղաքական գործչին նրա, իր կարծիքով, հակառուսական եւ հակամահմեդական հայտարարությունների համար, հաղորդում է «Կոմերսանտը»:

«Նեմցովը հենց սկզբից ինձ դուր չէր գալիս իր հայտարարություններով, որտեղ նա արատավորում էր մեր երկրի պատիվը, սադրում ժողովրդին իր ելույթներով: Ընդդիմությունը խառնում էր, ուզում էր ինչ-որ երթ անել...»,-ասել է Գուբաշեւը:

Նա նաեւ խոստովանել է իր կատարած սպանությունը. «Ես չէի ուզում այդ մասին պատմել, իսկ հիմա որոշեցի, որովհետեւ արդեն գործի հետ ոչ մի առնչություն չունեցող մարդիկ են տուժում՝ իմ եղբայրը, Համզաթ Բահաեւը եւ եւս մեկը (Թեմիրլան Էսքերհանովը)»,-ասել է Գուբաշեւը:

«Եթե հիմա առիթ ընձեռնվեր, ես նրան (Նեմցովին) եւս մեկ անգամ գետնին կփռեի: Եվ նրան, եւ ցանկացածին առանց տարբերության, ով կանվանարկեր մարգարեին: Ես Օբամային էլ կգնդակահարեի, եթե նման առիթ լիներ»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ