News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գամբիայի առաջնորդ Յայա Ջամեն ոչ երկիմաստ հանդես է եկել նույնասեռականների դեմ, սպառնալով կտրել նրանց բոլորի կոկորդը:

«Ես կսպանեմ բոլոր այն մարդկանց, որոնք Գամբիայում անում են դա: Եթե այս երկրում  տղամարդը ցանկանա ամուսնանալ մեկ այլ տղամարդու հետ, մենք կվերցնենք նրան ու այլեւ ոչ ոք նրան չի տեսնի»,-հայտարարել է նախագահը երկրով մեկ իր շրջագայության ժամանակ:

Նախորդ տարվա նոյեմբերին Ջամեն օրենք է ստորագրել, որով մահապատիժ է նախատեսվում ծանրացնող հանգամանքներում նույնասեռականության համար:

Իրենց կյանքի մնացած մասը ճաղերի հետեւում կարող են անցկացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված մարդիկ, գեյերը, լեսբուհիները, ինչպես նաեւ նրանք, որոնք առաջին անգամ են ոչ ավանդական սեռական կապ ունեցել:

Մինչ այդ օրենքը Գամբիայում գեյերին սպառնում էր մինչեւ 14 տարվա ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ