News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունաստանի իշխանությունները համաձայնվել են ընդունել միջազգային վարկատուների պայմանները, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի նամակը, որը նա ուղարկել է Եվրահանձնաժողովի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավարներին։

Վարչապետը համաձայնվել է ընդունել վարկատուների պայմանները, որոնց մասին առաջարկն արվել էր անցյալ շաբաթ։ Նամակում վարչապետը խնդրում է երկարաձգել 29.1 մլրդ եվրո ֆինանսական օգնության ծրագրի ժամկետը եւ համաձայն է տնտեսական բարեփոխությունների բոլոր պայմաններին, այդ թվում՝ կոշտ տնտեսական քաղաքականությանը։

Միակ բացառությունը, որը պահանջում է Ցիպրասը, հունական կղզիներին 30 տոկոս հարկային արտոնություն տրամադրելն է։ Ցիպրասն իր նամակում այդ միջոցը ձեռնարկելու անհրաժեշտությունը բացատրել է անհրաժեշտ ապրանքների եւ ռեսուրսների մատակարարման բարդություններով, փոխանցում է Gazeta-ն։

Ցիպրասը նաեւ համաձայնվել է բարձրացնել թոշակային տարիքի շեմը մինչեւ 67 տարեկան, սակայն խնդրում է դա կիրառել ոչ թե միանգամից, այլ 2022թ. հոկտեմբերից։

Ավելի վաղ ԱՄՀ-ն հաստատել էր, որ Հունաստանը խնդրել է երկարաձգել վարկերի ժամկետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ