News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հետազոտողները պնդում են, որ քթի մեջ գտնվող ընկալիչների դիրքը յուրաքանչյուր մարդու մոտ ինքնատիպ է եւ ազդում է հոտերի ընկալման վրա: Գիտնականները ենթադրում են, որ հոտառության ընկալիչների «քարտեզը» կարելի է համեմատել մատնահետքի հետ, եւ դա օգտագործել մարդու անձը հաստատելու համար:

Յուրաքանչյուր մարդու քթի մեջ շուրջ 6 մլն հոտառության ընկալիչ կա: Դրանց դիրքն ինքնատիպ է եւ ազդում է մարդկանց կողմից հոտերի ընկալման վրա: Անցկացրած հետազոտության ընթացքում մասնագետները 130 կամավորներին խնդրել են 28 տարբեր հոտեր քաշել եւ գնահատել, թե հոտին որքան հստակ է բնորոշ այս կամ այն ածականը: Ընդհանուր առմամբ, ածականների ցանկում 54 բառ է եղել:

Ըստ Gazeta-ի, աշխատանքի արդյունքում գիտնականները 378 զույգ ինքնատիպ «հոտառության հետք» են ստացել: Ընդ որում, յուրաքանչյուր մարդու համար դրանք անհատական են եղել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ