News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պարկինսոնի հիվանդությունը կարեւոր դեր է խաղացել Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի պարտության գործում: Նոր հետազոտության հեղինակների համոզմամբ, նյարդաբանական այս հիվանդությունն է Հիտլերին ստիպել անմիտ եւ անշրջահայաց որոշումներ ընդունել (սկսած ԽՍՀՄ-ի վրա հարձակումից):

Պիտսբուրգի համալսարանից Ռագհավ Գուպտան եւ նրա գործընկերները մատնանշում են ֆոտոխրոնիկայի կադրերը. դրանցում նկատվում է, որ 1933-1945 թվականներին ֆյուրերը շարժողական գործառույթի պրոգրեսիվ խանգարում է ունեցել:

Ըստ Lenta-ի, հենց Պարկինսոնի հիվանդությամբ են գիտնականները բացատրում բռնապետի մի շարք անխոհեմ որոշումները՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակումից մինչեւ Մեծ Բրիտանիայի հետ պատերազմը, Ստալինգրադից զորքերը հեռացնելու մասին ֆելդմարշալ Պաուլուսի առաջարկի մերժումը եւ այլն:

Սակայն Գուպտայի տեսությունը չի բացատրում այն փաստը, որ Հիտլերը ոչ իրատեսական որոշումներ էր կայացնում մինչեւ 1933 թվականը: Գիտնականները նաեւ հայտարարում են, որ Հիտլերի մոտ Պարկինսոնի հիվանդության ախտանիշեր են նկատվել դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ