Հունիսի 30-ին, ժամը 13.00-ին, Երեւանի Նաիրի Զարյան եւ Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան Մարչ» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Նիսսան Մարչ»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: