Հունիսի 30-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի աշխատակիցները անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 52-ամյա Դավիթ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հունիսի 12-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր «Հեղինակային իրավունքների մասին» օրենքը խախտելու մեղադրանքով: