News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նացիստների Օսվենցիմ ճամբարի նախկին պահապանը դատարանում հայտարարել է, որ իր արարքների համար կարող միայն Աստծուց ներողություն խնդրել:

94-ամյա Օսկար Գրենինգը խոստովանել է Հոլոքոստին իր մասնակցությունը: Նրա խոսքով, ինքն Օսվենցիմի նոր բանտարկյալներից առգրավված փողերն է հաշվել:

Լյունեբուրգի դատարանում ընթերցված մեղադրյալի հայտարարությունում ասվում է, որ զանգվածային սպանություններին ընդդիմանալու հարցում իրեն խանգարել է նացիստական ղեկավարությանը կուրորեն ենթարկվելու հանգամանքը:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, վերապրածներից Իրենե Վայսը պատմել է, որ բանտարկյալներից արժեքավոր իրերը հավաքող Օսվենցիմի պահապանները նրանց պատրաստում են գազային խցիկներին: Նա նաեւ հայտարարել է, որ երբեք չի կարողանա ներել Գրենինգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ